ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զսպվածությունը մեծ երազանքների ու ամենաամբիցիոզ իղձերի հասնելու ճանապարհն է

Զսպվածությունը մեծ երազանքների ու ամենաամբիցիոզ իղձերի հասնելու ճանապարհն է
11.05.2024 | 13:54

Եթե շատերին թվում է, թե մենք բանուգործ չունենք, տունուտեղ չունենք. հիշեցնեմ, որ չորս երեխայի բազմազավակ լեգիտիմ պապա եմ:

Եթե ոմանց թվում է, որ մենք կնոպկով միացող ու ջոստիկով քայլող

«Մարիոներ» ենք, Էմոցիաներ, կասկածներ, տրամաբանություն, գիտելիքներ, անձնական փորձ, սեփական ամբիցիաներ ու հիասթափություններ, անպատասխան հարցեր չունենք. հիասթափեցնեմ` լի՜ի՜քը...

Բայց ես` ինքս, զսպում եմ անձնական լիքը բաներ, մեջս կուտակված ասելիք ու նեղ ակնկալիք, հանուն ավելի մեծ ու ընդհանուր բանի:

Ոնց նայում եմ մեծ մասը չի հասկացել «Չ՛ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ» ձևակերպման իմաստն ու խորությունը:

Շատերն են հիշում ու խոսում, թե ոնց 90-ականներին մարդիկ զսպեցին իրենց:

Զսպեցին իրենց անձնական կարիքները, անգամ ամենահասարակ ու անհրաժեշտ կենցաղային բարիքները` հանուն ընդհանուր հաղթանակի:

ՈՒ էդ զսպվածությունը, ի հեճուկս լիքը անհատների անկուշտ ախորժակի, պղտոր ջրում ձուկ բռնողների, կեղծ հերոսների և այլ լիքը կեղտոտ վայրիվերումների, միևնույն է հաղթեց:

Հետո մեզ տարիներով թունավորեցին, թե իզուր եք ձեզ «զսպել ու զրկել, ի՞նչ եք շահել` Արցախ մարցախ, բանակ մանակ... էդ սաղ ավելորդ բեռ ա, որ դրել են ձեր շալակը, ազատվեք հանգիստ ապրեք» (երկար չշարադրեմ էդ կեղծ թեզերն ու կեղտ մանիպուլացիաները, ինձնից լավ գիտեք):

Մեր անզուսպ ցանկություններն ու անձնական հՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ գրգռեցին, ու մենք ինքներս «մեր ձեռով» վարի տվեցինք...

Էս իշխանությունների «ուժը» չ՛զսպվածության մեջ է:

Իրենք էլ են էդպես խոսում ու արտահայտվում, քաջալերում անզուսպ վարքագիծը, բամբասանքը, աջուձախ ցեխ շպրտելը, պիտակավորելը, մեղադրելը, ծաղրելն ու հայհոյելը: Իրենք գրգռեցին այս անհաղորդ ու անզուսպ մշակույթը` անունը դնելով ազատություն:

Միմյանց վշտի հանդեպ ենք անգամ անզուսպ: Քաղաքի սրտում շենք է պայթում, մեր «կյանքն անզուսպ շարունակվում է»:

Չեմ ուզում աղետները հիշեցնելով ու թվարկելով տանել հուզական դաշտ (չնայած առանց հույզերի էլ հնարավոր չի):

Եվ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդն անզուսպ է, քանի որ Ահարոնը նրանց անզուսպ էր դարձրել՝ իրենց թշնամիների առաջ խայտառակ լինելու չափ:

(Ելից, 32:25):

Զսպվածությունը մեծ երազանքների ու ամենաամբիցիոզ իղձերի հասնելու ճանապարհն է:

Նավեի որդի Հեսուն վկա:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ